Կարօ Փայլան Որոշած է Դիմել Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարան

Պոլսոյ հայկական «Ակօս» պարբերականը կը տեղեկացնէ, թէ Թուրքիոյ Սահմանադրական դատարանը մերժած է Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանի հայցը խորհրդարանին մէջ իր խօսքերը արձանագրութենէն հանելու եւ իրեն 3 նիստի չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապուած:
Կարօ Փայլանը Թուրքիոյ խորհրդարանին մէջ ելոյթի ժամանակ խօսած էր Հայոց ցեղասպանութեան մասին, որմէ ետք խորհրդարանի ղեկավարութիւնը Կարօ Փայլանին որպէս պատիժ արգիլած էր անոր 3 նիստի մասնակցութիւնը, ինչպէս նաեւ խորհրդարանի նիստի արձանագրութենէն հանած էր Հայոց ցեղասպանութեան վերաբերող հատուածը:
Կարօ Փայլան Սահմանադրական դատարանէն մերժում ստանալէ ետք որոշած է դիմել ՄԻԵԴ: «Երանի Թուրքիոյ դատարանը այս հարցի լուծումը տար: Ինծի հանդէպ կայացուցած որոշումը ժողովրդավարութեան հարուած էր: Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չէ չեղարկած, ես պիտի դիմեմ Մարդու իրաւունքներու եւրոպական դատարան»,–ըսած է Կարօ Փայլան:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

