Հ.Բ.Ը.Մ-Հ.Ե.Ը.-ի Մարզիկները՝ Երէց Կարգի Սեւ Գօտիի Մրցաշարքին Աստղերը

Կազմակերպութեամբ Լիբանանի Taekwondo-ի Ֆետերասիոնին, Կիրակի 10 Օգոստոս 2014-ին տեղի ունեցաւ Երէց Կարգի Սեւ Գօտիի Տարեկան Ախոյեանութիւնը տարբեր կշիռքներու դասակարգներու համար, Մոն Լա Սալի մէջ: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի սեւ գօտի ունեցող մարզիկներ՝ Նարեկ Պուլտուքեան (68 քիլոկրամ) եւ Էլիաս Հիտէրի (87 քիլոկրամ) հսկողութեամբ «Կրան Մասթըր» Պասըմ Աատին եւ «Մասթըր» Գոզէթ Պասպուսին մասնակցեցան սոյն մրցաշարքին:
Առաջին եւ երկրորդ դիրքերը յաջորդաբար գրաւեցին Էլիաս Հիտէրի եւ Նարեկ Պուլտուքեան, որոնք իրենց յաղթանակներով յատկանշական մրցանիշներ ապահովեցին ՀԵԸ-ի Taekwondo-ի մարզաձեւին մէջ տեղական եւ միջազգային մակարդակով:
Մրցաշարքի աւարտին զոյգ մարզիկները մետալներ եւ վկայագիրներ ստացան ձեռամբ Լիբանանի Taekwondo-ի Ֆետերասիոնի նախագահուհի Սոֆի Ապու Ժաուտէի եւ ընդհանուր քարտուղար Ժորժ Զէյտանի:
Շնորհաւորութիւններ ՀԲԸՄ-ՀԵԸ-ի մարզիկներ Էլիաս Հիտարիին եւ Նարեկ Պուլտուքեանին, իրենց մարզիչներուն եւ համայն ՀԲԸՄ-ՀԵԸ-ի շրջանակին այս պատուաբեր արդիւնքներուն համար մաղթելով իրենց նորանոր յաջողութիւններ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

