Սուրբ Աստուածածնի Վերափոխման Տօնը եւ Խաղողօրհնէք

*Զմմառ, Լիբանան* Սուրբ Աստուածածնի Վերափոխման եւ Զմմառու վանքի անուանակոչութեան տօներուն առիթով, 12/13/14 Օգոստոսին՝ Զմմառու պատմական վանքին մէջ տեղի պիտի ունենայ երրօրեայ հոգեւոր կրթութիւն, որուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն միաբան հայրեր, եպիսկոպոսներ եւ վարդապետներ, գլխաւորութեամբ՝ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց:
Շաբաթ 16 Օգոստոս 2014-ին, երեկոյեան ժամը 19:00-ին,Սուրբ Աստուածածնի Վերափոխման նախատօնակին՝ տեղի պիտի ունենան հանդիսաւոր Սուրբ Պատարագ եւ խաղողօրհնէք, որոնց պիտի յաջորդէ հրավառութիւն վանքի զբօսավայրին մէջ:
Կիրակի 17 Օգոստոս 2014-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Հայրապետական Սուրբ Պատարագ պիտի մատուցանէ եւ խաղողօրհնէք պիտի կատարէ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց:
Բոլոր ուխտաւորներուն համար փոխադրամիջոցները ապահովուած են: Առ այս՝ դիմել Հայ Կաթողիկէ Ժողովրդապետներուն:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

