Այսօր Թեհրանում մեկնարկելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկների շարանը

Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիե քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ, այսօր երեկոյան, մեկնարկելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկների շարանը, որը նախատեսվում է իրականացնել տարվա ողջ ընթացքում:
Այս շարանի առաջին եւ երկրորդ ձեռնարկները լինելու են բանախոսական երեկոներ՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի բանախոսությամբ.
Առաջինը՝ այսօր, հուլիսի 23-ին, երեկոյան ժամը 8-ին, Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղիում,
Երկրորդը՝ ուրբաթ, հուլիսի 25-ին, երեկոյան ժամը 7:30-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում:
Հանձնախումբը հանուն ազգային միասնականության, տարվա ընթացքում կայացող իր բոլոր ձեռնարկների համար օգտագործելու է 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի կողմից ընդունված լոգոն եւ որմազդերը:
Տիրան Լոքմագյոզյանըծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գերմանիայում, ավարտել է տեխնիկական ուսումնարան, զուգահեռկատարել է իր առաջին երաժշտական քայլերը, հայազգի հայտնի ջութակահար ու երգահան Լուդվիգ Բազիլի մոտ: 1989ին ավարտել էՍտամբուլի համալսարանի պետական երաժշտանոցը: 199092 թթ. կատարելագործվել է Երեւանի Կոմիտասի անվան պետականերաժշտանոցում:
1990ից աշխատում է Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում գտնվող Կոմիտասի ձեռագրերի վրա: Կոմիտասի մասինկարդացել է բազմաթիվ դասախոսություններ եւ տպագրել հոդվածներ տարբեր հանդեսներում: Այժմ պատրաստել է տպագրությաննյութեր Կոմիտասի գերմաներեն եւ թուրքերեն երաժշտական ժառանգության վերաբերյալ:
Համահեղինակ է թուրքերեն լեզվի դասագրքի, սահմանված բուհերի համար: Բազմաթիվ թուրքագիտական սեմինարներ է անցկացրելՀայաստանի բուհերում: Ունի բազում թարգմանություններ հայերեն-թուրքերեն գերմաներենի միջեւ: Հանդես է գալիս մամուլումհոդվածներով՝ մշակութային եւ քաղաքագիտական, մասնավորապես թուրքագիտական թեմաներով:
1998-2008-ը գրել է Հրանդ Դինքի «Ակօս» շաբաթաթերթում եւ հանդիսացել որպես «Ակօս»-ի Հայաստանի ներկայացուցիչ:
2008ից Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում դասավանդում էթուրքերեն լեզու:
2013 թվականից ունի հեղինակային հաղորդում «Impuls Radio 106.5»-ում Թուրքիայի մասին, «Կիսալուսնի վերջամուտը» վերնագրով:
Հեղինակն է Կոմիտաս վարդապետի մասին թուրքերեն լեզվով հրատարակված առաջին կենսագրական գրքի:
«Արաքս» շաբաթաթերթ, 23 հուլիսի 2014թ.
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

