Յաղթական Ոգիով «Միրաք»ի Հաւաքը Յաղթանակի Այգիէն Ներս Նուիրուած Էր Արցախի Անկախութեան 25ամեակին

Երէկ՝ Կիրակի, 4 Սեպտեմբեր 2016-ին, ՌԱԿ-ի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման հերթական կիրակնօրեայ հաւաքը նուիրուած էր՝ Արցախի անկախութեան 25 ամեակին: «Միրաք»-ի անդամներու հաւաքավայր հանդիսացաւ Երեւանի Յաղթանակի այգին, ուր մեր պատանիներուն «Արցախ» եւ «Հայ զինուոր» խումբերը իրար միջեւ մրցելով, ընկերային, առոյգ ու կայտառ կիրակնօրեայ մը անցուցին:
«Միրաք»-ի կիրկանօրեայ ծրագիրին հիւրաբար ներկայ գտնուեցան ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ Ընկհի. Ճենի Գրիգորեան-Բարսեղեանը եւ ՌԱԿ-ի վեթերան ընկեր՝ Տիգրան Չալեանը:
Աւագ ընկերները մօտէն հետեւեցան «Միրաք»-ի գործունէութեան եւ յայտնեցին իրենց գնահատանքն ու քաջալերանքը՝ տարուած աշխատանքներուն:
Ընկ. Ալեքսան Գարատանայեան, որ խոստացած էր յաղթող խումբի անդամներուն այգիի լիճին մէջ նաւարկելու պարգեւ տալ, երկու խումբերը յաղթական յայտարարելով, օրուայ աւարտին բոլոր «Միրաք»ականները լաստանաւեր քշելու առիթ ունեցան եւ բարձր տրամադրութեամբ բաժնուեցան, եկող Կիրակի նոյն տրամադրութեամբ «Թէքէեան Կեդրոն»էն ներս հանդիպելու պայմանաւորուածութեամբ:
Նոյն օրն իսկ «Միրաք»-ի անդամներէն Սիրան Թորոսեան, իր ոգեւորութիւնը յայտնող շնորհակալական նամակ մը յղած էր «Միրաք»-ի «Ֆեյսպուք»-ի էջին, հետեւեալ բովանդակութեամբ.-
«ԱմԷն անգամ «Միրաք»-ի հետ իմ տպաւորութիւնների մասին կիսուելիս մտածում եմ, որ այն նման չլինի միւսներին, բայց եւ ամէն անգամ համոզւում եմ, որ «Միրաք»-ի ոչ մի հանդիպում նման չի նախորդներին: Այս անգամ մենք հաւաքուեցինք Յաղթանակի զբօսայգում, կազմակերպեցինք հետաքրքիր եւ զուարճալի խաղեր, իսկ վերջում մեր հանդիպումը եզրափակեցինք նաւակ նստելով, որը նոյնպէս շատ հետաքրքիր անցաւ: Կազմակերպուած խաղերն այնքան հետաքրքիր էին, որ ես տարուած լինելով դրանցով, չէի էլ նկատել, որ վնասուածք եմ ստացել: «Միրաք»-ի նմանատիպ հանդիպումները մեզ հնարաւորութիւն են տալիս աւելի մտերմանալ միմեանց հետ, դառնալ աւելի կազմակերպուած եւ ուշադիր, որն էլ մեզ նախապատրաստում է յետագայում աւելի լուրջ նախաձեռնութիւններում ընդգրկուելու համար: Վերջում ուզում եմ կիսուել «Միրաք»-ի մասին իմ ընդհանուր տպաւորութիւններից: «Միրաք» գալու հենց առաջին օրուանից այն ինձ շատ դուր եկաւ: Դուր եկան թէ՛ կազմակերպիչները, թէ՛ ընդգրկուած անդամները: Հենց սկզբից կարողացայ ընկերանալ բոլոր անդամների հետ եւ ձեռք բերեցի լաւ ընկերներ: «Միրաք»ն ինձ հնարաւորութիւն է տալիս լաւագոյնս արտայայտել իմ սեփական անհատականութիւնը եւ լինել ազատ իմ մտքերում ու կարծիքներում: Շնորհակալ եմ, որ իմ բոլոր առաւելութիւններով ու թերութիւններով կարողացայ ընդունուել «Միրաք»-ի կողմից: Ուրախ եմ, որ կազմում եմ «Միրաք»-ի մի մասը»:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

