Հաղորդագրութիւն. ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւն

Այսօր՝ Հինգշաբթի 2 Հոկտեմբեր 2014-ի առաւօտեան ժամը 10:45-ին փրոթոքոլային այցելութեամբ մը Պէյրութի Թէքէեան Կեդրոն այցելեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Դեսպան՝ Աշոտ Քոչարեանն ու ՀՀ նորանշանակ Հիւպատոս՝ Աշոտ Վարդանեանը, հանդիպում մը ունենալու համար ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչներուն հետ:
Թէքէեան Կեդրոնի մէջ պատուարժան հիւրերուն դիմաւորուեցին ընկերներ՝ Միքայէլ Վայէճեան , Սեւակ Յակոբեան , Ճէքի Տէրվիշեան եւ Տոքթ. Ժոզէֆ Կրպոյեան:
Շուրջ մէկ ժամ տեւող մտերմիկ հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանն ու Լիբանանահայութիւնը յուզող հարցեր: Քննարկումներու նիւթ դարձաւ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքներու մանրամասնութիւններ: Հանդիպման ընթացքին արծարծուեցան նաեւ Հայաստանի տնտեսութեան սատարող հարցեր յատկապէս առեւտրական եւ զբօսաշրջական մարզերուն մէջ:
ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
ՌԱԿ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

