Ucom requests watchdog’s approval for acquiring Beeline

 Ucom has applied to the Public Services Regulatory Commission with the purpose of acquiring Veon Armenia (trademark Beeline).

“The commission has received a request whereby Ucom has requested to be granted approval for the transaction and now the request is under studies,” the watchdog’s spokesperson Liana Azizyan told ARMENPRESS.

She said such transactions require the Public Services Regulatory Commission’s approval by law.

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում  հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարության մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

President Sarkissian attends official ceremony dedicated to National Day of UAE

President of Armenia Armen Sarkissian who is in the UAE on a working visit attended the official ceremony dedicated to National Day of UAE.

As ARMENPRESS was informed from the press service of the President’s Office, the event was held under the auspices of President of the United Arab Emirates Khalifa bin Zayed bin Sultan Al Nahyan.

 

Հրազդանում գործարկվել է Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «ԱրՍան 1-2» (ArSun) խոշորագույն արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունները իրականացրել են  «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերերը՝ Հայկ Շեկյանը և Կարեն Ղազարյանը։

«Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»,- նշել է Կարեն Ղազարյանը:

Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրել է․ «Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ»։

Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։

Մամուլի տեսություն. Արայիկ Հարությունյանը փորձում է ընտրություններում ստանալ ՀՀ իշխանությունների հավանությունը

«Իրատես» թերթը գրում է. 

Արցախի նախագահական ընտրությանն ընդառաջ մրցակցությունը թեժանում է։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությամբ թեկնածու է առաջադրվում Արայիկ Հարությունյանը, որն այս մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր փոխակերպումներ է ունեցել:

Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարությունից «ընտրվելու» հավանության արժանանա։

Սակայն, մեր տեղեկություններով, նրա այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն Արցախի իշխանական վերնախավում, այլեւ հանրության շրջանում։ Բոլորը հիշում են, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը սերտ կապերի մեջ եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ինչպես է նրանց քաղաքականությանը դրական վերաբերվել, երբեք մի թթու, կծու խոսք նրանց հասցեին չի ասել։

Շատ կարեւոր նշանակություն է ունենալու այն, թե Արցախի (ոչ թե Հայաստանի) այսօրվա իշխանությունն ում կտեսնի Բակո Սահակյանին փոխարինողի դերում:

Առավել մանրամասն այսօրվա համարում

“Senate resolution is next” – Serj Tankian thanks US House for Armenian Genocide recognition

System of a Down frontman Serj Tankian has expressed gratitude to the US House of Representatives for recognizing the Armenian Genocide.

“Thank you to the House of Representatives in the US for properly characterizing US history and the Armenian genocide in the memory of my grandparents and all their relatives who perished. Genocide should never be used for political expediency or to sell a despot more helicopters. This will make more difficult for Turkey to further play the US State Dept on this issue though I’m sure they will try. It is important that there are economic sanctions tied to Turkeys illegal incursion into Syria as well. Senate resolution is next”, Tankian said on Facebook.

On October 29 the US House of Representatives adopted the Armenian Genocide Resolution (H.Res.296) by a vote of 405 to 11 with 3 voting present.

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ ուղևորվում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։ 

Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան  al-Mayadeen հեռուստաալիքի եթերում: 

Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և պահանջում վարչապետի հրաժարականը: 

Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազար կդառնա հաջորդ տարվա հուլիսից

Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից: Այս մասին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան (հասնելով 300 հազարի- խմբ.): Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը: Կատարվել է ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոսով բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով:

«Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Փաշինեան Կրկին Տարուեցաւ Զինք Իշխանութեան Բերած Ժողովրդականութեան․ Freedom House-ի Փորձագէտ

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Freedom House-ի Յատուկ հետազօտութիւններու տնօրէն (Director for Special Research) Նէյթ Շէնքան անդրադարձած է այսօր առտուընէ ՀՀ բոլոր դատարաններուն մուտքերն ու ելքերը փակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչին:

Յետյեղափոխական Հայաստանի մէջ վտանգը միշտ այն էր, որ Փաշինեան, չկարենալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կը վերադառնայ ժողովրդականութեան (populism), որ զայն հասցուց իշխանութեան: Ահա եւ այդտեղ ենք»,-այս մասին թուիթըրի մէջ գրած է Նէյթ Շէնքան, կը յայտնէ Panorama.am-ը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:

Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ: