• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի

15.04.2020   18:55

 Արցախի Հանրապետությունում ապրիլի 15-ին թեստավորված 16 քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման թեստի արդյունքները բացասական են, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 15-ին առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Վարակի բռնկման մեկ օջախը չեզոքացվել է՝ խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի մասին է։ Չնայած նրան, որ մեկ օր առաջ տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել Քաշաթաղի մի շարք համայնքներում, օրեր անց կարող ենք դրանք չեղարկել»,- ասաց պետնախարարը։

Արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետը նշեց, որ Քաշաթաղի համայնքներում նախապես կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, այնուհետև համայնքների տեղաշարժման սահմանափակումները կչեղարկվեն։

Արցախում ապրիլի 15-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, 17 մեկուսացված, թեստավորվել է 75 մարդ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր