• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իտալիայի էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին ՀՆԱ-ի 6 տոկոս անկումն իրատեսական է համարում

01.04.2020   18:54

Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոբերտո Գուալտերին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ընթացիկ տարում ՀՆԱ-ի 6 տոկոսի չափով անկման կանխատեումը իրատեսական է: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ВЕСТИ»-ն՝ հղում կատարելով «Reuters»-ին:

Իտալայի արդյունաբերողների ասոցիացիան հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով լուրջ անկում է կանխատեսվում:

«Ցավոք, այդ գնահատականներն իրատեսական են…միևնույն ժամանակ, մենք կարող ենք ասել, որ տնտեսությունը կարող է ձգտել աշխույժ վերականգնման»,-ասել է Գուալտերին:

Մարտին Իտալիայի կառավարությունը որոշում էր կայացրել հատկացնել 25 մլրդ եվրո տնտեսությանն աջակցելու համար: Վարչապետը տեղեկացրել է, որ աջակցության նոր փաթեթ է մշակվում:

Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում է: Այստեղ վարակակիրների թիվը 105 հազար 792 է: Իտալիան առաջին տեղն է զբաղեցնում մահացածների թվով: Կորոնավիրուսից մահացել է 12 հազար 428 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 15 հազար 729:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր