• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին

23.10.2017   07:54

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին: ՀՀ մշակույթի նախարարությունից «Արմենպրես»ին տրամադրած՝ նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին  անցել են վիրավորանքի  բոլոր  սահմանները,  ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ  բարձրաձայնել , որ ո՛չ  Մշակույթի  նախարարությունը, ո՛չ էլնախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը  նրա  համերգի կազմակերպման,  բնականաբար նաև հետագաճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ»  ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ):  Հնչած  բոլոր  մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և  բանսարկություն: 

Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով  բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:

Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ, այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարողեն  իրենց ստեղծագործությունները ներկայացնել Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվողցանկացած  սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսականդժվարություններ, ապա  նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրսայդպես էլ եղել է):

Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր