«Ծիրանի ծառ» կինոփառատոնում կցուցադրվի 30 ֆիլմ

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից: Կինոնկարներն ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ`«Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Այն ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:
Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրը: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան զրույցներ կինոյի մասին, որոնցում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակում Ուջանում անցկացվելիք կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին:
Փառատոնի ավարտից հետո ֆիլմերը տարվա ընթացքում կցուցադրվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ:
Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անցկացվել է 2015-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվել է միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվել է նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էին 40 ֆիլմեր՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ՝ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն է կազմակերպվել գյուղի համար:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

