«Հանգիտագիրք» պատմագիրքը 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող բացառիկ աղբյուր է

«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին կայացավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը:
«Այս ձեռագիր մատյանը գրվել է 23 տարի առաջ և ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից: Երևանի ազգային գրադարանից ևս ստացանք պարբերականներում դրա մասին տպագրված հոդվածները: Հասկացանք, որ բոլորը բարձր են գնահատում ձեռագրի արժեքը, և որոշեցինք տպագրել գիրքը»,-ասաց Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից «Հանգիտագիրք» պատմագրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանն ու հավելեց, որ գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում:
Նրա խոսքով՝ «Հանգիտագիրք»-ը 1665-1789 թթ ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ նաև Իրանում կատարված իրադարձությունների պատմությունն է: Ըստ մասնագետների՝ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք անգամ իրանական պատմագրության որևէ աղբյուրներում չկան:
«Ստեփանոս Երիցի պատմագրքի մասին շատ վաղուց գիտեի: Փերիո Կրթասիրաց միությունը նախաձեռնեց դրա հրատարակությունը, իսկ ինձ առաջարկվեց գրել առաջաբանը և ծանոթագրությունները: Այն 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքի կարևոր աղբյուր է: Իրանցի պատմաբանները ևս բարձր են գնահատում հայկական աղբյուրների արժեքը»,-ասաց գրքի նախաբանի հեղինակ, իրանագետ Վահան Բայբուրթյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհավորեց և ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն ոսկե հուշամեդալ հանձնեց Փերիո Կրթասիրաց միության ներկայացուցչին:
Ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանության առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

