Լեհաստանի Բիալստոկ քաղաքում Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո օգոստոսի 31-ին Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցան հայկական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բիալիստոկի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ հայկական կինեմատոգրաֆիայի երևելի ներկայացուցիչ Համո Բեկնազարյանի «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը` ԱՄՆ-ում բնակվող հայազգի Բեի Ռուի կենդանի երաժշտական մշակումների ուղեկցությամբ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռաֆալ Ռուդնիցկին, Երևանյան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Վարդիկյանը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը և Բիալիստոկի իշխանություններին՝ «Արևելքի մշակույթ» ամենամյա մշակութային ծրագրի շրջանակներում հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորության համար: Դեսպանի խոսքով՝ «Զարե» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և նրանց հանդեպ հայ ժողովրդի ուշադրության ու հոգատար վերաբերմունքի մասին, նաև ընդգծում է հայ և լեհ ժողովուրդների ընդհանրությունները: Դեսպանը որպես հիմք ընդգծեց այն հանգամանքը, որ 2017թ. Լեհաստանում մեծ շուքով նշվում է Լեհաստանի Կազմիմերժ թագավորի կողմից Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյա հոբելյանը, որն էլ հայ ժողովրդի հանդեպ լեհերի բարյացակամ վերաբերմունքի և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն ապացույցներից մեկն է:
Ֆիլմի ցուցադրությանը հետևեց Բիալիստոկի մշակույթի կենտրոնի ճեմասրահում ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռուդնիցկին:
Հայկական միջոցառումների շրջանակներում Լեհաստանում բնակվող հայազգի խոհարար Դիանա Վոլոխովա-Սարգսյանի կողմից անցկացվեց վարպետության դասընթաց, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների պատրաստման առանձնահատկություններն ու եղանակները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

