Վարշաւայի Մէջ ՝«Հայկական Սփիւռքի Արուեստը» Խորագիրով Միջազգային Գիտաժողով
Վարշաւայի Կարդինալ Սթեֆան Վիշինսքիի անուան համալսարանին մէջ Մարտ 30 -31-ին տեղի ունեցաւ «Հայկական սփիւռքի արուեստը» խորագիրով միջազգային գիտաժողով, որ իրականացաւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակի եւ Լեհաստանի հայ համայնքի կազմաւորման 650-ամեակի ձեռնարկներու ծիրէն ներս:
Այս մասին կը տեղեկացնէ ՀՀ արտաքին գործոց նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութենէն:
Գիտաժողովը կազմակերպուած էր Համաշխարհային արուեստներու ուսումնասիրութեան Լեհական հիմնարկը, Կտանսքի Ազգային թանգարանը եւ Վարշաւայի Կարդինալ Սթեֆան Վիշինսքիի անուան համալսարանը` Սահակեան հիմնադրամի ու Միջմշակութային եւ միջկրօնական երկխօսութեան միջազգային կեդրոնի հովանաւորութեամբ:
Գիտաժողովի բացման պաշտօնական արարողութեան ելոյթներով հանդէս եկան Լեհաստանի մէջ ՀՀ դեսպան Էդգար Ղազարեան, Վարշաւայի Կարդինալ Սթեֆան Վիշինսքիի անուան համալսարանի Պատմութեան եւ արուեստի հիմնարկի տնօրէն, դասախօս Կաթարժինա Խրուդժիմսքա-Ուհերան, Լեհաստանի Համաշխարհային արուեստի ուսումնասիրութիւններու հիմնարկի նախագահ, Թորունի Նիքոլայ Քոփեռնիքոսի անուան համալսարանի փրոֆէսոր Եժի Մալինովսքին եւ գիտաժողովի կազմակերպական յանձնախումբի ղեկավար, Վարշաւայի Կարդինալ Սթեֆան Վիշինսքիի անուան համալսարանի փրոֆէսոր Վալտեմար տէ Լուքան:
Գիտաժողովին տարբեր երկիրներու մէջ հայերու կողմէ ստեղծուած արժէքաւոր մշակութային ժառանգութեան վերաբերող գիտական զեկոյցներով եւ իրենց ուսումնասիրութիւններու արդիւնքներով հանդէս եկան հայ եւ օտար գիտնականներ Լեհաստանի, Հայաստանի, Ֆրանսայի, Սերպիոյ, Ուքրանիոյ, Գերմանիոյ, Հունգարիոյ շարք մը համալսարաններէ եւ գիտական կեդրոններէ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

