ՀՀ Մշակոյթի Նախարարութիւնը Յ. Թումանեանի 150-Ամեայ Յոբելեանին Ընդառաջ Քանդակի Մրցոյթ կը Յայտարարէ

ՀՀ մշակոյթի նախարարութիւնը Յ. Թումանեանի 150-ամեայ յոբելեանին ընդառաջ կը կազմակերպէ քանդակի մրցոյթ, որ պիտի իրականացուի 2017 թուականի Ապրիլ-Մայիս ամիսներուն, բանաստեղծի ծննդավայրին մէջ` Դսեղ:
Քանդակի մրցոյթին պիտի մասնակցի 20 քանդակագործ:
Նիւթը` տուֆ 2x1x1 մ/խորանարդ չափով:
Իւրաքանչիւր մասնակիցի պիտի տրամադրուի մէկ տուֆի կտոր:
Թեմայ` Յ. Թումանեանի ստեղծագործութիւններու հերոսներ, թումանեանական գրականութիւն:
Աւարտուն քանդակները պիտի տեղադրուին Դսեղ գիւղի մէջ։
Մրցոյթի աւարտէն ետք առաջին երեք տեղերը գրաւող ստեղծագործութիւններուն հեղինակները պիտի պարգեւատրուին դրամական մրցանակներով, հետեւեալ կարգով.
◆ 1-ին տեղ` 500.000 դրամ,
◆ 2-րդ տեղ` 400.000 դրամ,
◆ 3-րդ տեղ` 300.000 դրամ:
Կեցութիւնը, սնունդը եւ ստեղծագործութեան նիւթը պիտի հոգայ կազմակերպող կողմը:
Անհրաժեշտ բոլոր գործիքները պէտք է բերէ քանդակագործը:
Մրցոյթին կրնան մասնակցիլ մինչեւ 35 տարեկան երիտասարդներ:
Մասնակցելու համար մրցոյթի յայտը պէտք է ուղարկել մինչեւ 2017 թուականի Ապրիլ 15, museums.armenia@gmail.com ել. հասցէով:
Մրցոյթի մասնակցութեան յայտի անհրաժեշտ յաւելուածներ`
1. Յայտ
2. Ստեղծագործութեան էսքիզ (քանի մը կողմէ)
3. Քանդակագործի ինքնակենսագրութիւն (կցել լուսանկար)
4. Աշխատանքային թղթապանակ (portfolio)
Յայտերու ուսումնասիրութենէն ետք՝ մասնագէտ ժիւրիին կողմէ ընտրուած մասնակիցները պիտի ստանան պաշտօնական հրաւէր մինչեւ Ապրիլ 20:
Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւն
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

