«Նարեկացի» Արուեստի Միութեան Տան Մէջ Կայացաւ Լուսինէ Դաւութեանի Ձայնասկաւառակին Շնորհահանդէսը

«Նարեկացի» արուեստի միութեան տան մէջ, Մարտ 7-ին, տեղի ունեցաւ երիտասարդ ստեղծագործող Լուսինէ Դաւութեանի անդրանիկ ձայնասկաւառակին շնորհահանդէսը։ Այս մասին կը յայտնեն «Նարեկացի»-ի արուեստի միութենէն։
Լուսինէն ծնած է 1982-ին ԼՂՀ Մարտունի շրջանի Գիշի գիւղին մէջ: Ուսումը ստացած է ԵՊՀ փիլիսոփայութեան եւ հոգեբանութեան բաժանմունքի հոգեբանութեան բաժինէն ներս:
Երեկոն վարեց ձայնասփիւռի հաղորդավարուհի Անկան, որ ներկայացնելով Լուսինէն՝ յորդորեց աւելի ուշադիր եւ պատրաստակամ ըլլալ հաշմանդամութիւն ունեցող անձերուն նկատմամբ եւ ընել հնարաւոր ամէն ինչ` անոնց սովորական առօրեայ կեանք ընդելուզելու համար:
Լուսինէն հանդէս եկաւ նաեւ կենդանի կատարումով եւ անհատապէս շնորհակալութիւն յայտնեց այն մարդոց, որոնք իրենց աւանդը ունեցած են իր ձայնասկաւառակի թողարկման գործին մէջ` Արթուր Գրիգորեանին, Արսէն Գրիգորեանին (Մրօ), բարերար Գրիգոր Մանթաշեանին:
Ձայնասկաւառակին մէջ տեղ գտած են Լուսինէ Դաւութեանի կատարումով հնչող «Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի» ստեղծագործութիւնները:
Ողջոյնի ելոյթներով հանդէս եկան Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր Վարդանեան, Լուսինէի ուսուցիչներէն Զաւէն Թագակչեան, Հայաստանի կոյրերու միաւորման նախագահ Եուրա Աւետիսեան, «Մոնթէ Մելքոնեան» հիմնադրամի նախագահ Ալեք Ենիգոմշեան, գործարար Գրիգոր Մանթաշեան եւ ուրիշներ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

