Պէտք է Մտածենք Ազգագրական Երաժշտութիւնը Հետաքրքրական Ձեւով Մատուցելու Մասին. ՀՀ Մշակոյթի Նախարար

«Ժողովրդական երաժշտութեան ազգային կեդրոն» ՊՈԱԿ-ը տարեկան հաշուետուութիւն ներկայացուցած է իր կազմին մէջ գործող երեք աշխատակազմերու` Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամպլի, Հայաստանի ազգային նուագարաններու պետական նուագախումբի եւ Մարօ Մուրատեանի անուան «Ակունք» ազգագրական պետական անսամպլի հետ: Այս մասին կը յայտնեն ՀՀ մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերու բաժինէն։
Հաշուետուութեան արդիւնքներուն ծանօթանալէ ետք՝ ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեան ըսած է,- «Ազգային երգ երաժշտութիւնը, որ պէտք է մեր ուղեցոյցն ու փարոսը ըլլայ, այսօր այն վիճակի մէջ է, որ պետութիւնը 120 միլիոն գումար կը ծախսէ, որուն իբրեւ արդիւնք մենք հասանելի կը դառնանք սահմանափակ թիւով հանդիսատեսի, որ կա′մ կը լսէ այդ երաժշտութիւնը, կա′մ չի լսեր: Ինչպէ՞ս կը նայիք այս խնդրին»:
«Ժողովրդական երաժշտութեան ազգային կեդրոն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արթուր Ներսիսեան նշած է, որ իրենք զրկուած են աշխատանքի ամենատարրական պայմաններէն, «Լուսանցքէն դուրս» վիճակի մէջ են: «Ակունք» ազգագրական պետական անսամպլի գեղարուեստական ղեկավար Արթուր Շահնազարեանը աւելցուցած է. «Հայկական եթերը այսօր զբաղած է միայն «ռապիզ»-ի ու թրքական երաժշտութեան գովազդով, որմէ տարիներ շարունակ զերծ մնացած է, հաւանաբար, միայն Հանրային ռատիօն»:
Նախարարը որոշ չափով համաձայնած է հնչած կարծիքներուն հետ, բայց նաեւ նշած. «Դատարկ տեղն է որ աղբով կը լեցուի, ուրեմն տեղը դատարկ ձգած ենք, հետաքրքրութիւն չենք յառաջացուցած: Մենք պէտք է աշխատինք նոյնպիսի, հաւանաբար քանի մը անգամ աւելի, յարձակելով, ինչպիսի յարձակումով «ռապիզ»-ը մտաւ մեր իրականութիւն: Եկէք նստինք ու միասին մտածենք` ի՞նչ պիտի ընենք, որպէսզի աւելի հետաքրքրական մատուցենք մեր ազգային երաժշտութիւնը, որպէսզի անիկա աւելի մօտեցնենք երիտասարդները: Ասիկա ընելու համար կ’ակնկալեմ յստակ ծրագիր»:
Իսկ ՊՈԱԿ-ի հաշուետուութիւնը մնացած է առանց գնահատականի. «Այսօր չեմ գնահատեր, առայժմ կը ձգեմ «դրախտի եւ դժոխքի սահմանագիծ»-ին,կատակած է նախարարը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

