«Երաժշտական Հինգշաբթի Խաչատրեանի Տանը» Ծրագիրով Ելոյթ Պիտի Ունենայ «Օշական» Քառեակը

Փետրուար 9-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրեանի տուն-թանգարանին մէջ տեղի պիտի ունենայ «Հայաստանի դրախտի պարտէզ» խորագիրով «Երաժշտական Հինգշաբթի Խաչատրեանի տանը» շարքին հերթական համերգը:
ՀՀ մշակոյթի նախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցած տեղեկութիւններով՝ համերգի ընթացքին ելոյթ պիտի ունենայ «Օշական» քառեակը. Էկա Հորստկայ (սոփրանօ, հարուածայիններ), Արտակ Ասատրեան (տուտուկ), Աստղիկ Սնեցունց (քանոն), Գրիգոր Առաքելեան (հայկական վիոլա): Գեղարուեստական ղեկավար եւ մշակումներու հեղինակ` Գրիգոր Առաքելեան:
«Օշական» քառեակի ներկայացուող ծրագիրը կը ներառէ հայ միջնադարեան երաժշտութեան գրեթէ բոլոր ճիւղերը. հոգեւոր, գեղջկական, դիւցազներգական, գուսանական: Համոյթի գեղարուեստական ղեկավար Գրիգոր Առաքելեանի կողմէն մշակուած երգերը կոչուած են նոր շունչով ներկայացնելու հայ միջնադարեան երաժշտարուեստը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

