Քարին Տակի Հերոսամարտին Նուիրուած Քայլարշաւ Պիտի Կազմակերպուի

Անցեալ տարի ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութեան կողմէ իրականացուած է 400-է աւելի ձեռնարկ, որոնցմէ 288-ը` մշակութային, 136-ը` երիտասարդական:
«Արցախփրէս»-ի թղթակիցի հաղորդմամբ` այս մասին այսօր կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ ըսած է ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար Նարինէ Աղաբալեան: Նախարարն ամփոփած է անցած տարուան ընթացքին ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութեան գործունէութեան արդիւնքները, ապա պատասխանած լրագրողներու հարցերուն:
Ն. Աղաբալեան տեղեկացուցած է, որ նախարարութեան նախաձեռնութեամբ Յունուար 26-ին պիտի կազմակերպուի երիտասարդական քայլարշաւ դէպի Շուշիի շրջանի Քարին տակ գիւղ` նուիրուած գիւղի հերոսամարտի 25-րդ տարեդարձին: Արշաւի մասնակիցները Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյ մէջ մոմավառութիւն պիտի կազմակերպեն, յետոյ ալ այնտեղէն քայլերթով պիտի շարժին դէպի Քարին տակ գիւղ` յարգանքի տուրք մատուցելու հերոսամարտին զոհուած ազատամարտիկներու յիշատակին: Այնուհետեւ տեղի կ’ունենայ յուշ-ցերեկոյթ:
«Ծրագրի նպատակն է` նպաստել երիտասարդների համախմբմանը, հայրենաճանաչողութեան բարձրացմանը: Անկախութեան սերնդին ներկայացնելով ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրուագներն ու էջերը` երիտասարդութեան մէջ կը սերմանենք ռազմահայրենասիրական դաստիարակութիւն. այս ամէնն էլ կը դառնայ հայրենասիրութեան ու ազգային դաստիարակութեան լաւագոյն ուղեցոյց,- ըսած է ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար Նարինէ Աղաբալեան եւ աւելցուցած,- այն երիտասարդներն էլ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեր քայլարշաւին»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

