«Աւրորա»-ն Կը Յայտարարէ Գեղարուեստական Մրցոյթ

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը կը յայտարարէ գեղարուեստական մրցոյթ` 7-14 տարեկան երեխաներու եւ պատանիներու համար:
Մրցոյթին պէտք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործութեան եւ սերամիքական աշխատանքներ, պաթիք (մեղրամոմապատ եւ ներկուած կտաւ), թուային գծանկարչական պատկերներ:
Աշխատանքները պէտք է արտայայտեն մարդկային կեանքի արժեւորման, խիզախութեան, նուիրուածութեան, բարին գործելու եւ լուսաւոր ապագայի մասին գաղափարները:
Գեղարուեստական աշխատանքները պէտք է կատարուած ըլլան 2016-ի Յունուար 1-էն ետք:
Աշխատանքները ներկայացնելու վերջնական ժամկէտը 2017 թուականի Մարտ 31-ն է:
Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը եւ ուղարկել art@auroraprize.com ելեկտրոնային հասցէով: Նամակին մէջ պարտադիր է նշել մասնակիցին անունը, մականունը, տարիքը, բնակավայրը, հեռախօսահամարը, գեղարուեստական դպրոցի անունը եւ ուսուցիչին անուն-մականունը:
Մրցոյթի արդիւնքները պիտի ամփոփուին 2017 թուականի Ապրիլին: Լաւագոյն երեք աշխատանքներուն հեղինակները «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան կողմէ պիտի ստանան պարգեւներ, իսկ լաւագոյն հինգը բացառիկ հնարաւորութիւն պիտի ունենայ մասնակցելու «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան 2017-ի Մայիս 28-ին, Երեւանի մէջ:
2017-ի Ապրիլ 24-էն մինչեւ Մայիս 28-ը Երեւանի մէջ պիտի կազմակերպուի ցուցահանդէս, ուր պիտի ներկայացուին մրցոյթի լաւագոյն աշխատանքները, պիտի կազմակերպուին վարպետութեան դասեր:
Հարցերու պարագային մասնակիցները կրնան գրել art@auroraprize.com հասցէին կամ հեռաձայնել սոյն թիւին. 098808917
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

