Արագած Ախոյեանի Գեղանկարներու «Վերադարձ…» Խորագիրով Ցուցահանդէսը Երեւանի Մէջ

Յունուար 21-ին, ժամը 14:00-ին, Յովհաննէս Շարամբէյեանի անուան ժողովրդական ստեղծագործութեան կեդրոնին մէջ պիտի բացուի Արագած Ախոյեանի` «Վերադարձ…» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներու ցուցահանդէսը: Այս մասին կը հաղորդէ ՀՀ մշակոյթի նախարարութեան տեղեկատուութեան վարչութիւնը։
Ցուցահանդէսը պիտի գործէ մինչեւ Յունուար 31-ը ներառեալ:
Երբ կու գայ ներշնչանքը, քաղաքական գործիչը կը վերցնէ վրձինը… Եւ ահա գոյնն ու գիծը կը դառնան պատկեր ու մեզի կը փոխանցեն արուեստագէտի զգայական աշխարհին գոյները:
«Վերադարձը…» ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդէսն է, ուր ներկայացուած իւրաքանչիւր կտաւ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրոյ ու հիացմունքի արտայայտութիւնն է:
Արագած Ախոյեան ծնած է 1962 թուականին Աշտարակի շրջանի Ձորափ գիւղին մէջ: 1985 թուականին աւարտած է Երեւանի Փ. Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը: 1985-1987 աշխատած է «Հայֆիլմ» շարժանկարի արուեստանոցին մէջ` իբրեւ խմբագիր: Յետագայ տարիներուն զբաղած է շինարարական գործունէութեամբ: 2012 թուականին ընտրուած է Ազգային ժողովի պատգամաւոր, այնուհետեւ` Ազգային ժողովի եւրոպական ընդելուզման հարցերու մշտական յանձնաժողովի անդամ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

