Թիֆլիսի Ս. Մինաս Եկեղեցին Փլուզման Եզրին է

Առանց տանիքի արդէն մէկ տարի գոյատեւող, Թիֆլիսի կեդրոնին գտնուող Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առջեւ: Մտավախութիւնը Հայ առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմինն է: Թեմէն կը յայտնեն, որ առանց տանիքի գոյատեւող եկեղեցւոյ պատերը արդէն կը թուլանան, անոր հետեւանքով չի բացառիր, որ եկեղեցին փլուզուի: Այս մասին կը յայտնէ Akhltkha.net-ը։
Անցել է արդէն մէկ տարի, սակայն եկեղեցու նորոգման հարցով ոչ մի փոփոխութիւն չկայ: Վիրահայոց թեմը բազմաթիւ նամակներ յղած է պատկան մարմիններուն եւ ներկայացուցած եկեղեցւոյ վիճակը, սակայն ոչ մի փոփոխութիւն», ասաց Սուսաննայ Խաչատրեանը` յաւելելով, որ փլուզուած տանիքը վերանորոգելու փոխարէն քաղաքապետարանն ամբողջութեամբ ազատեց եկեղեցին տանիքից, եւ այսօր արդէն առանց տանիք եկեղեցու պատերը թուլանում են: Անձրեւները, քամիներն ու ձիւնն էլ աւելի են վատացնում իրավիճակը:
Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին կը գտնուի Հաւլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցիէն ոչ հեռու: Պահպանուած տուեալներուն համաձայն` Սուրբ Մինասը կառուցուած է 1790 թուականին: Սկզբնական շրջանին եկեղեցին մեծ կառոյց չէ եղած, եւ 1870 թուականին անհրաժեշտութիւն յառաջացած է առաւել
մեծցնել եկեղեցւոյ շինութիւնը: 1883-ի Յունուար 2-ին հին եկեղեցւոյ տեղը արդէն խոյացած է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներուն եկեղեցին զրկուած է գմբէթէն եւ օգտագործուած իբրեւ արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումէն ետք Երեւանցոց Սուրբ Մինասը դասուած է «վիճելի» եկեղեցիներու թուին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

