«Քեզ Հետ, Հայաստան». Լոնտոնի Գատոկան Համերգասրահին Մէջ Տիանա Ադամեանը Փայլուն Ելոյթ Ունեցած է

Յուլիս 21-ին մեծ շուքով տեղի ունեցաւ «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի թիւով 5-րդ համերգը` Լոնտոնի հեղինակաւոր Գատոկան համերգասրահին մէջ: Լոնտոնի թագաւորական նուագախումբի եւ Կրեմմի կրկնակի մրցանակակիր աշխարհահռչակ ջութակահար եւ խմբավար Ցուկերմանի մասնակցութեամբ Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակը ոգեկոչող համերգը դարձաւ ցեղասպանութիւնը դեռ պաշտօնապէս չճանչցած Միացեալ Թագաւորութեան կարեւորագոյն իրադարձութիւններէն մէկը: Այս մասին կը հաղորդէ Hayernaysor.am-ը։
Հայ 15-ամեայ ջութակահար Տիանա Ադամեանին բացառիկ հնարաւորութիւն շնորհուած էր կատարելու Պախի կրկնակի քոնսերթը` առասպելական ջութակահար Ցուկերմանի եւ Լոնտոնի թագաւորական ֆիլհարմոնիկ նուագախումբի հետ: Համերգէն յետոյ բրիտանական մամուլին մէջ եղան բազմաթիւ հիացական անդրադարձներ: Գերհագեցած լոնտոնեան մշակութային կեանքին մէջ «Քեզ հետ, Հայաստան» իրադարձային համերգը առանձնայատուկ լուսաբանման արժանացուցած է BBC Radio 4, «Աշխարհն այս երեկոյ» հաղորդաշարը, որ կը համարուի առաջատարներէն մէկը եւ որուն ունկնդիրներէն մէկն է Մեծ Բրիտանիոյ վարչապետը:
Շուրջ 45 միլիոն ունկնդիր ունեցող BBC World Service Radio, «Նորութիւններու ժամ» հաղորդման «Երաժշտութիւնը` իբրեւ դիւանագիտութիւն» վերնագրուած յատուկ թողարկումը հիւրընկալած էր Ցուկերմանը եւ խօսած համերգի եւ համամարդկային արժէքներու շուրջ:
Միլիոնաւոր մարդիկ հետեւած են հրապարակումներուն առցանց մամուլով, ինչպէս նաեւ` լուսաբանման գործընթացին ներգրաւուած եղած են յայտնի Daily Telegraph, The Guardian, Sunday Times,Bachtrack թերթերը, այլոց շարքին: Amati Magazine հեղինակաւոր առցանց ամսագիրը մասնագէտ ջութակահարներու համար հարցազրոյց հրապարակած է Տիանա Ադամեանի հետ եւ համարած անոր շաբթուան արտիստ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

