Ֆրանսահայ Ընտանիքը Ստեփանակերտի Սուրբ Յակոբ Եկեղեցիին Զանգեր Նուիրած է

Երէկ Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ առաջին անգամ լսուած է զանգերու ղօղանջ: Այս մասին, ըստ Artsakhpress.am-ի, յայտնած է Ստեփանակերտի Ս. Յակոբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Մինաս քահանայ Մովսիսեան եւ աւելցուցած, որ եկեղեցւոյ զանգերը նուիրած է Ֆրանսահայ Տանգրէզ ընտանիքը:
«Չնայած զանգեր չունենալու հանգամանքին` եկեղեցին լիարժէք գործում էր, եւ մշտապէս կատարւում էին եկեղեցական արարողութիւններ: Այսուհետ զանգերի ղօղանջները մեզ աւելի են պարտաւորեցնելու, որ մենք այդ հնչիւնների ներքոյ էլ աւելի ոգեւորուած եւ զօրացած կատարենք մեր առաքելութիւնը»,-ըսած է քահանայ Մովսիսեան:
Հոգեւոր հովիւին խօսքով` զանգը եկեղեցւոյ լեզուն է, որմով մարդոց կը կանչէ ժամերգութեան եւ պատարագի:
«Զանգը կախուած է եկեղեցու զանգակատանը եւ մեզ համար մեծ ուրախութիւն է, որ վերջապէս եկեղեցին ունեցաւ զանգեր»,- ընդգծած է Տէր Մինաս քահանայ Մովսիսեան:
Նշենք նաեւ, որ զանգերը օրհնուած եւ կախուած են հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսեանի ձեռամբ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

