Հրատարակուած է Համահաւաք «Ազգային Երգարան»-ը

«Ազգային երգարան»-ը ստեղծուած է մշակոյթի գործիչ, երաժշտական փառատօներու կազմակերպիչ Սամուէլ Յարոյեանի նախաձեռնութեամբ:
Azatutyun.am-ի տեղեկութիւններով՝ շատ շուտով գրախանութներու եւ գրադարաններու մէջ պիտի յայտնուի Ազգային երգարանի 21 գրքոյկներէ բաղկացած «Ազգային երգարան»-ը, որ հայ երաժշտասէրներու համար ուշագրաւ է ոչ միայն իր համահաւաքականութեամբ, ամբողջականութեամբ, այլեւ՝ որակեալ տպագութեամբ:
Հայ երգարուեստի տարբեր` հոգեւոր, ժողովրդական, դասական, գուսանական, էսդրատային եւ այլ ճիւղերը ներկայացնող աւելի քան 800 երգերէ բաղկացած այս երգարանի իւրաքանչիւր գրքոյկ կ՝ամփոփէ 30-40 նոթագրուած երգ ու անոնց խօսքերը: Երգարանի ողջ նիւթը մատուցուած է մեր անուանի երաժշտագէտներու, երգահաններու մեկնաբանութիւններով:
«Ազգային երգարան»-ը ստեղծուած է մշակոյթի գործիչ, երաժշտական փառատօներու կազմակերպիչ Սամուէլ Յարոյեանի նախաձեռնութեամբ: Արդէն տպագրուած են երգարանի բոլոր գրքոյկներու ազդօրինակները, եւ այսօր հրաւիրած ասուլիսին Սամուէլ Յարոյեանը ըսած է, որ մինչեւ տարեվերջ երգարանի ողջ տպաքանակը` 1000 օրինակ, պատրաստ պիտի ըլլայ,- «Բառիս ամենալայն իմաստով` աննախադէպ է ձեռնարկը: Ոչ միայն այն առումով, որ այստեղ ընդգրկուած է հայ ազգային երգը` իր բոլոր դրսեւորումներով, այլ նաեւ այն առումով, որ այս նախաձեռնութեանը մասնակցել է, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ երաժշտական աշխարհը»:
«Ազգային երգարան»-ի ստեղծման գործին, ի թիւս շուրջ հարիւր անհատներու եւ կազմակերպութիւններու, վաստակ ունի նաեւ Հայաստանի երգահաններու միութիւնը: Երգահաններու միութեան նախագահ Արամ Սաթեան ըսած է,- «Երգարանները շատ մեծ դեր են խաղում հիմնականում հայ գաղթօճախներում: Ինչ որ արուել է, դա շատ մեծ գործ է»:
Անդրադառնալով հրատարակութեան նիւթական բաժինին՝ Սամուէլ Յարութիւնեան ըսած է,- «Այս պահի դրութեամբ շուրջ տասը միլիոն դրամ ծախսուել է, որը ես հայթայթել եմ իմ ընկերների, իմ շրջապատի, բազմաթիւ այն անձանց միջոցով: Սակայն տպագրելու համար մենք դեռեւս ունենք խնդիր»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

