Հայագիտական Համահայկական 7-րդ Մրցոյթին Յաղթող Ճանչցուեցան Նոր Ջուղայի Աշակերտուհիները

Յուլիս 21-27 Աղուերանի մէջ, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայագիտական համահայկական 7-րդ մրցոյթը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին՝ տասը երկիրներէ ժամանած աշակերտներու մասնակցութեամբ:
7-րդ մրցոյթը կ՝ընդգրկէր հարցեր հայոց լեզուէն, գրականութենէն, հայոց պատմութենէն եւ հայ մշակոյթի պատմութենէն, որուն զուգահեռ իրականացաւ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ պատմութեան մրցոյթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Քրիստոնէական դաստիարակութեան կեդրոնի հովանաւորութեամբ եւ աջակցութեամբ:
Մրցոյթին մասնակցած էին Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական դպրոցի 8-րդ դասարանի եւ առաջին, երկրորդ, երրորդ միջնակարգ բաժինի ընտրեալ 10 աշակերտուհիներ, ուսուցչուհիներ` Ռիմա Սիմոնեանի եւ Սեդա Դիլանչեանի գլխաւորութեամբ: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, տեղեկացուցած են Նոր Ջուղայի Հայոց թեմի Առաջնորդարանէն:
Ձեռնարկի փակման հանդիսութեան, արդիւնքներու ամփոփումէն յետոյ, Հայագիտական համահայկական 7-րդ մրցոյթին յաղթող ճանչցուած է Նոր Ջուղան: Իր մասնակիցներուն ձեռք բերած բացառիկ եւ աննախադէպ մրցանակներու քանակին շնորհիւ` իրեն վերապահելով մրցոյթի եւ հայ եկեղեցւոյ պատմութեան մրցոյթի ամբողջ հինգ առաջին կարգի, երեք 2-րդ կարգի եւ մէկ 3-րդ կարգի մրցանակները:
Ասմունք անուանակարգով Նոր Ջուղայի աշակերտուհիները նաեւ արժանացած են երկու շնորհակալագիրի:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

