«Նահատակ Գրողներ. 1915-1922 Թուականներ» Գիրքի Շնորհանդէսը Հայաստանի Մէջ

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով «Նահատակ գրողներ. 1915-1922 թուականներ» գիրքը անգլերէն լեզուով հրատարակուած ու արդէն ներկայացուած էր Նիւ Եորքի մէջ:
100 տարի առաջ երիտթուրքերու պետականօրէն ծրագրած եւ իրականացուցած Հայոց Ցեղասպանութեան առաջին զոհերը արեւմտահայ մտաւորականութեան լաւագոյն ներկայացուցիչներն էին, որոնց առաջինը մէկ գիշերուան ընթացքին կալանաւորեցին, ապա քշեցին աքսորավայրեր, ուր անոնցմէ շատերը գտան իրենց եղերագոյն վախճանը:
Ամերիկահայ անուանի մտաւորականներէն Հրանդ Մարգարեան Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով անգլերէն թարգմանած եւ այս տարի Նիւ Եորքի մէջ առանձին գիրքով հրատարակած է հայ եղեռնազոհ բանաստեղծներու` Ռուբէն Սեւակի, Սիամանթոյի, Վարուժանի եւ այլոց ստեղծագործութիւններու 250 էջ կազմող անթոլոգիան` «Նահատակ գրողներ. 1915-1922 թուականներ» խորագիրի ներքոյ:
Այս գիրքը արդէն իսկ ներկայացուած է Նիւ Եորքի մէջ, իսկ անցած շաբաթավերջին Աւետիք Իսահակեանի անուան գրադարանին մէջ տեղի ունեցած է անթոլոգիայի հայաստանեան շնորհանդէսը:
Սփիւռքահայ անուանի թատերագիր, հասարակական գործիչ, Համազգայինի թատերախումբի ղեկավար, բազմաթիւ գիրքերու հեղինակ Հրանդ Մարգարեան Azatutyun.am-ին ըսած է, որ անպայման այս տարի ամերիկացի ընթերցողին անհրաժեշտ էր անգլերէնով ներկայացնել 20-րդ դարասկիզբին մեր գրական լաւագոյն դէմքերը` ոչ միայն իրենց ստեղծագործութիւններով, այլ նաեւ համառօտ կենսագրականներով` մինչեւ 1915 թուականի ողբերգական վախճանը:
«Այս գիրքը նուիրուած է նահատակ 13 գրողներուն, որոնք գեղարուեստական բարձր մակարդակի հասցուցին հայ գրականութիւնը: Այնտեղ կայ անոնց կենսագրութիւնը, գործերու մասին տեղեկութիւններ եւ թարգմանութիւններ: Բանաստեղծներէն` Սիամանթօ, Վարուժան, Ռուբէն Սեւակ, արձակագիրներէն` Մելքոն Գիւրջեան, Թլկատինցի, Երուխան, Ինտրա` Տիրան Չրագեան: Մեծերը` 13 մեծերը, որոնք զոհ գացին 1915-ին: Անոնցմէ մէկը միայն մահացաւ 1922-ին, բայց մենք ան ալ ներառեցինք մեր գործին մէջ: Առաջին հրատարակութիւնն է իր տեսակ հաւաքական ամբողջութեան մէջ»,- ըսած է Մարգարեան:
Մինչ այս գիրքին հրատարակութիւնը, տարիներ առաջ Հրանդ Մարգարեան առանձին փիէս գրած էր` նուիրուած Ռուբէն Սեւակի կենսագրութեան:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

