Այվազովսկիի «9-րդ Ալիք»-ը Ընդգրկուած Է Աշխարհի 10 Լաւագոյն Կտաւներու Ցանկին Մէջ

Յովհաննէս Այվազովսկիի «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործութիւնը ընդգրկուած է ցանկին մէջ աշխարհի 10 լաւագոյն այն կտաւներուն, որոնք կը պատկերեն ծովու ալիքներու անհաւանական գեղեցկութիւնը:
Ցանկը, որ նուիրուած է արուեստին` հիմնականօրէն լուսանկարչութեան ու գեղանկարչութեան, կազմած է միջազգային հեղինակաւոր The Creative Business պլոքը: Գերմանացի յայտնի արուեստաբան, նկարչուհի Անտրէա Պեքլենտ կազմած է ցանկը, որ բազմաթիւ աշխատանքներ ընդգրկուած են Գերմանիոյ պետական, Հաագայի, Փարիզի, Լոնտոնի եւ Ուաշինլթընի մասնաւոր հաւաքածուներու մէջ: Տասնեակին մէջ ընդգրկուած են Ապրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոքուսայի «Կանագաւայի հսկայ ալիքը» (1829-1832թթ), Ուիլիըմ Թըրների «Սառոյցէ փոթորիկ» (1842թ.), Քլոտ Մոնէի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:
The Creative Business պլոքը ստեղծած են Եւրոպայի եւ ԱՄՆ-ի մէջ գործունէութիւն ծաւալող խումբ մը լուսանկարիչներ, նկարիչներ եւ արուեստաբաններ: Պլոքի նպատակն է ընկերային մետիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդէսներու, աշխարհի ամենայայտնի թանգարաններու եւ պատկերասրահներու մէջ տեղի ունեցող իրադարձութիւններու մասին: Միաժամանակ, պլոքի համահիմնադիրները արուեստը կը ներկայացնեն գործարարական տեսանկիւնէ եւ տարատեսակ թեմատիկ տասնեակներու, վերլուծական յօդուածներու միջոցով կը փորձեն ապացուցել, որ արուեստի գործեր գնելը լաւագոյն ներդրումն է:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

