Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նուագախումբը Պիտի Մասնակցի Լիբանանի Պէյթ Ալ Տինի Արուեստներու Փառատօնին

Յուլիս 27-էն Սեպտեմբեր 5 Լիբանանի Պէյթ-ալ-Տին պալատին մէջ կը կայանայ Արուեստներու ամենամեայ փառատօնը: Տեղին է նշել, որ այս տարի փառատօնը կը նշէ իր հիմնադրման 30-ամեակը:
Օգոստոս 8-ին կը հնչեն յայտնի դասական ստեղծագործութիւններ` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ Նուագախումբի, Հայաստանի կամերային ազգային երգչախումբի, «Հովեր» պետական կամերային երգչախումբի կատարմամբ եւ խմբավար Էդուարդ Թոփչեանի ղեկավարութեամբ:
Առաջին անգամ արաբական աշխարհի մէջ ելոյթ կ’ունենայ աշխարհահռչակ օփերայի աստղ Աննա Նետրեբկօն: Սոփրանօ Աննա Նետրեբկոյի ելոյթը նախատեսուած է Օգոստոս 27-ին: Ելոյթ կ’ունենան նաեւ յայտնի թենոր Խուան Տիեկօ Ֆլորեսը, լիբանանցի երաժշտահան, երգիչ եւ երգերու հեղինակ Մարսէլ Խալիֆան, երգիչներ Քատիմ ալ-Սահիրն ու Ռեհամ Ապտելհաքիմը:
Փառատօնի ընթացքին հանդէս կու գան նաեւ յայտնի այլ երաժիշտներ, մասնաւորապէս, Ռեպեքա Ֆերգիւսոն, որ կը կատարէ հեղինակաւոր ճազ-երգչուհի Պիլլի Հոլիտէյի հիթերը, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայէն ռոք-կատարող Տեւիտ Կրեյը:
Պէյթ-ալ-Տինի մէջ իրականացուող Արուեստներու փառատօնը հիմնուած է 1985 թուականին` դառնալով Մերձաւոր Արեւելքի ամենայայտնի մշակութային իրադարձութիւններէն մէկը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

