Հայկական Մշակութային Շաբաթ` Վիեթնամական «ANTG» Հեռուստաալիքով

Յուլիս 14-ին վիեթնամական «ANTG» հեռուստաալիքով մեկնարկեց հայկական մշակութային շաբաթը` նուիրուած Հայաստանի եւ Վիեթնամի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 23-ամեակին:
ՀՀ արտաքին գործոց նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան փոխանցմամբ` մշակութային շաբաթի ծիրէն ներս «ANTG» հեռուստաալիքով պիտի ցուցադրուի Վիեթնամի մէջ ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանեանի ելոյթը հայ-վիեթնամական յարաբերութիւններու զարգացման եւ անցեալ 23 տարիներու ընթացքին երկկողմ յարաբերութիւններու մէջ արձանագրուած ձեռքբերումներուն վերաբերեալ:
Մշակութային շաբաթի երաժշտական հատուածին մէջ պիտի ցուցադրուին Շառլ Ազնաւուրի, «KOHAR» սիմֆոնիկ նուագախումբի, ինչպէս նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբի եւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբի համերգները: Առանձին հաղորդումով պիտի ներկայացուին Արամ Խաչատրեանի եւ Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւնները:
Մշակութային շաբաթի աւարտին պիտի ցուցադրուին «Հայաստան` Նոյի երկիր» եւ «Հռոմէն աւելի հին մայրաքաղաքը» փաստավաւերագրական ֆիլմերը, ինչպէս նաեւ «Արտոյտներու ագարակը» գեղարուեստական ֆիլմը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

