Տիգրան Մանսուրեանը` Դաւոսի Փառատօնին

Տասնամեակներ շարունակ հայ երաժշտութեան զարգացման եւ հանրայնացման գործին մէջ մեծ աւանդ ունեցող ՀՀ ժողովրդական արտիստ, երաժշտահան Տիգրան Մանսուրեան 2014 թուականի Օգոստոս 1-14 գտնուած է Զուիցերիոյ Դաւոս քաղաքքը ` իբրեւ Դաւոս միջազգային երաժշտական փառատօնի «Composer in Residence» (սա այն պատուաւոր հեղինակն է, որուն ստեղծագործութիւններու շուրջ կը ծրագրուին փառատօնի համերգները):
Խօսելով փառատօնի կազմակերպման ու դրան հայ երաժիշտներու մասնակցութեան մասին` Տիգրան Մանսուրեան Հայելի.am-ին ըսած է. «Կարեւոր եմ համարում նշել, որ մինչեւ Դաւոս քաղաքի միջազգային փառատօնին իմ մասնակցութիւնը, այդ փառատօնին իբրեւ դաշնակահար եւ կոմպոզիտոր Հայաստանից մասնակցել է երիտասարդ տաղանդաւոր կոմպոզիտոր, տեսաբան եւ դաշնակահար Արթուր Աւանեսովը»:
Զուիցերիոյ Դաւոս քաղաքի եւ անոր յարակից շարք մը բնակավայրերու մէջ հնչած են Տիգրան Մանսուրեանի մեծ թիւով գործեր: Անոնց կատարման մասնակցած են այսօր արդէն միջազգային անուններ դարձած «Meta 4» լարային քառեակը Ֆիլանտիայէն, «Cavatine» քառեակը ֆրանսայէն, «Schumann» քառեակը Գերմանիայէն, «Trio Rafale» եռեակը Զուիցերիայէն: Զուիցարական երգչախումբի կատարմամբ հնչած է (ի դէպ, հայերէն բնագիրով) չարենցեան «Արուեստ քերթութեան» խմբերգերու շարքը` ղեկավարութեամբ արդի խմբերգային արուեստի նշանակալի դէմքերէն մէկուն` Անդրէաս Ֆելբերի: Նշենք, որ այս գործը, թէ՛ երգչախումբի ցանկութեամբ եւ թէ՛ ունկնդիրներու պահանջով, համերգային ծրագրէն դուրս եւս երկու համերգներու հնչած է: «Ես երջանիկ էի, որ փառատօնում այնքան հրաշալի հնչեց չարենցեան հայերէնը՝ մեր լեզուին չտիրապետող երգչախմբի կողմից:-Ըսած է Մանսուրեան:-Համերգին ներկայ մասնագէտներէն լսեցի, որ չարենցեան այդ շարքի կատարումը փառատօնի բարձրակէտը կարելի է համարել: Շնորհակալ եմ երգչախումբին եւ անոր ղեկավար անդրէաս Ֆելբերին եւ յոյսով եմ, որ մեր ստեղծագործական համագործակցութիւնն իր շարունակութիւնը կ’ունենայ»:
Փառատօնի մասնակից կատարողներու շարքին հարկ է նշել նաեւ մեծանուն ջութակահար Իլիա Գրինգոլցը, որ հնչեցուցած է Մանսուրեանի Ջութակի առաջին կոնսերտը: Փառատօնին կատարուած Մանսուրեանի ծաւալուն երկերէն էին նաեւ «Agnus Dei» եւ «Con anima» կամերային գործերը, ինչպէս նաեւ ալտի եւ հարուածային նուագարաններուի համար գրուած շարք մը աւելի փոքր ծաւալի ստեղծագործութիւններ:
Ինչպէս կը վկայէ զուիցերական մամուլը, եօթանասունհինգամեայ հայ երաժշտահանը դարձած է երիտասարդ կատարողներու եւ ունկնդիրներու սիրելին, եղած է եւրոպական ԶԼՄ-ներու ուշադրութեան կեդրոնին է` զրոյցներ վարելով թէ՛ իր երաժշտութեան, թէ՛ հայ երաժշտական արուեստի մասին՝ ընդհանրապէս:
www.hayeli.am
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

