ԹՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԸ Կ՛ԱՆԴՐԱԴԱՌԱՆԱՅ ՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿԻՆ

Թրքական «Հապերեորում» կայքը հրապարակած է յօդուած մը, որ կ՛անդրադառնայ Վանի մէջ աւերակ դարձած հայկական պատմական եկեղեցիներու անմխիթար վիճակին:
Յօդուածը ստորագրած են Էօմեր Ֆարուք եւ Շեհրիվան Էօզել։ Հոն կը կարդանք հետեւեալը. «Վանի չորս կողմը կը գտնուին պատմական եկեղեցիներ, որոնք հայերու կը պատկանէին եւ որոնց հիմնարկութեան թուականը կը նշուի իններորդ դար: Այս եկեղեցիներուն վիճակը աղէտալի է:
Անհրաժեշտ է, որ իշխանութիւնները տէր կանգնին պատմական արժէքներուն: Ինչպէս բոլոր նահանգները, Վանն ալ պատմական ինքնութիւն մը ունի, բայց այդ ինքնութիւնը յաճախ մոռացութեան կը տրուի: Զբօսաշրջութեան տեսակէտէն՝ Վանի աչքի լոյսը կը նկատուին Կեւաշի Ալթընսաչ գիւղի Ս. Թովմաս վանքը, Չարփանաք կղզիի Կտուց վանքը, Էրէք լերան Եօթը եկեղեցիներ կոչուած եկեղեցիները: Բոլորն ալ անտարբերութեան եւ խնամքի պակասի հետեւանքով՝ փճացած եւ փլուզումի ենթակայ են:
Չարփանաքի մէջ գտնուող եկեղեցւոյ պատերուն վրայի արձանագրութիւնները ամօթալի վիճակ կը պարզեն: Այս եկեղեցին կառուցուած է հաւանաբար 10րդ կամ 11րդ դարուն: Բայց այս փառաւոր կառոյցը այժմ հոգեվարքի մէջ է: Գանձ փնտռողները ցիրուցան ըրած են հայերու գերեզմանաքարերը: Եկեղեցիները նորոգելու մասին մտածող չկայ: Չարփանաք կղզիին վրայ գտնուող եւ 9րդ դարէն մնացած Կտուց եկեղեցւոյ վիճակն ալ ցաւալի է: Ճայերու երամները մեծ վնաս հասցուցած են այս եկեղեցւոյ ներքին պատերուն: Տեսարանը պղծուած է տեղացի ժողովուրդին կողմէ պատերուն վրայ գրուած գրութիւններով: Նոյն ճակատագիրը կը բաժնեն Եօթը եկեղեցիներ կոչուած եկեղեցիները (Վարագավանք): Այս եկեղեցիներն ալ կը սպասեն, որ մէկը վերականգնէ իրենց երբեմնի փառքը: Եկեղեցիները ներկայիս ծայր աստիճան անխնամ վիճակի մէջ են»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

