Եզակի լուծումներ, որ կիրառվում են ողջ աշխարհում. ՀՀ Նախագահը պարգեւներ հանձնեց ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ամենամյա կրթական պարգեւներ հանձնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի կրթական պարգեւի է արժանացել 26 ուսանող եւ 17 աշակերտ 6 բուհերից եւ 8 ավագ դպրոցներից: Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլերը մեծ հաջողությունների ճանապարհին:
«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափեր, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,-ասաց Նախագահը՝ հավելելով, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` հինգ տարվա ընդմիջումից հետո այս տարի մրցանակակիրների ցուցակում կար գլխավոր մրցանակակիր: «Այս մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր ունեն բացառիկ ունակություններ: Վերջին 12 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 3 գլխավոր մրցանակակիր, որոնք ուղղակի զարմացրել են հանձնաժողովի անդամներին իրենց բացառիկ ընդունակություններով, մտքի ճկունությամբ եւ գիտելիքների անսպառ պաշարով»,-ասաց նա:
Նախագահի ամենամյա գլխավոր մրցանակին այս տարի արժանացած ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանն ասաց, որ փորձում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք այսօր արդիական են: «Իմ աշխատանքները հիմնականում վերաբերում են նանոմասնիկների հետ լույսի փոխազդեցությանն ու դրա տարատեսակ կիրառություններին: Սա ավելի շատ ֆիզիկա է, որը կարող է կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շարունակելու եմ իմ գիտական աշխատանքը կատարել»,-հավելեց նա:
ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի պարգեւը հիմնվել է նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ: Ցայսօր 452 ուսանող եւ աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

