Արա Բաբլոյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորների

ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համագործակցության հաստատումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իրենց արդյունավետ գործունեությամբ կարող են նպաստել ոչ միայն միջխորհրդարանական, այլեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է բարեկամական խմբի անդամների այցը Արցախի Հանրապետություն՝ համարելով այն լավ հնարավորություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ արցախցիների հետ շփվելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այցելությունը լավագույն ձեւն է համոզվելու, որ արցախցիների ձգտումը խաղաղության հաստատումն է: Մենք խնդիր չունենք ադրբեջանցի ժողովրդի հետ. մեր նպատակն է արցախցիների համար ապահովել խաղաղություն եւ բարեկեցություն»:
Արա Բաբլոյանը շեշտել է միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարեւորությունը՝ նշելով, որ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի այցը լավ մեկնարկ է երկու երկրների միջեւ հարաբերություններն աշխուժացնելու եւ դրանք նոր հարթություն տեղափոխելու համար:
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մեր այցը երկու ազգերի միջեւ հարաբերությունները զարգացնելու ցանկության վառ ապացույցն է: Բարեկամական խմբերը կարող են նպաստել քաղաքականության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացմանը: Մենք եկել ենք ընկերության ու համագործակցության նոր ճանապարհներ բացելու եւ պատրաստ ենք քննարկելու փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկները»:
Խոսելով Արցախ կատարած այցելության մասին՝ տիկին Դոմինգեսն ընդգծել է. «Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը»:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել Հայաստանից եւ Արցախից ստացած իրենց տպավորությունները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

