Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, նաև լրագրողները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը: Արթուր ՊԵտրոսյանի քվեարկության մեջ լավագույն ֆուտբոլիստների եռյակն այսպիսին է. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույն մարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Դիեգո Սիմեոնե, 3.Լեոնարդո Ժարդիմ: Ըստ Հենրիխ Մխիթարյանի. լավագույն ֆուտբոլիստ. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույն մարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Մասիմիլիանո Ալեգրի, 3.Լեոնարդո Ժարդիմ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

