Երևանում նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և «Ջրային կառույցներ» ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչև վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ և ծաղկապատ տարածքների, ծառերի և թփերի խնամքի ու պահպանման աշխատանքները։ Վարչական շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են նաև չորացած ծառերի հատման և սանիտարական էտի աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է նաև ակտիվացնելով աշնանային տերևաթափով պայմանավորված ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 11-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

