Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»–ը, ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը:
Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի: Վահան Մարտիրոսյանն այս հարցին պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»:
Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք որոշակիորեն նշել, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանում չեն արգելվելու, նախարարը պատասխանել է. «Ինչ-որ փոփոխություն կկատարվի, բայց վարորդները կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

