Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին:
«Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները: Առանձնակի կարևորելով Երևանում նման կենտրոնի հիմնումը` միջոցառման բանախոսները նկատել են, որ առողջական ծանր այս հիվանդությամբ տառապող անձինք բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա, ինչն, անշուշտ, ինչպես ֆինանսական, այնպես էլ լեզվի չիմացության հետ կապված որոշակի խնդիրներ է միշտ ստեղծել: Նաև նշվել է, որ Հայաստանից ժամանած մեծ թվով հայերի Փարիզում ընդունած բժիշկն այսուհետ մասնագիտական իր հմտությունները կիրացնի հենց հայրենիքում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Նշվել է, որ կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Հարկ է նշել, որ կենտրոնը նպատակ ունի նաև օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

