• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

05.10.2017   12:57

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու  հոկտեմբերի6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված(համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր