• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բոստոնի հայկական անկախ ռադիոյի տնօրենը հյուրընկալվել է Սփյուռքի նախարարությունում

05.10.2017   11:31

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունեց Բոստոնի հայկական անկախ ռադիոյի հիմնադիր, քաղաքի  միակ հայկական կրթօջախի՝ «Սուրբ Ստեփանոս» վարժարանի համահիմնադիր Ժիրայր Ղարիբյանի տիկնոջը՝ Եվգինե Ղարիբյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ձեր ընտանիքի կողմից հիմնադրված ռադիոկայանը արդեն 37 տարի Հայրենիքից հեռու շարունակում է նպաստել ազգապահպանությանն ու հայապահպանությանը: Բոստոնյան մեծ հայկական համայնքը, ցավոք, չունի անհրաժեշտ քանակությամբ լրատվամիջոցներ, սական Ձեր ռադիոն յուրաքանչյուր շաբաթ կարողանում է Հայաստանից ստացված լուրերը, նորությունները մատուցել մեր հայրենակիցներին, լսելի դարձնել նրանց Հայրենիքի սրտի զարկը, մայրենի լեզուն: Ցավում եմ, որ Ձեր արժանավոր ամուսին Ժիրայրը անժամանակ հեռացավ կյանքից, սակայն նրա նվիրական գործը շարունակում եք Դուք»: Նախարարը հյուրին հորդորեց ռադիոժամերի ընթացքում շատ խոսել հայադարձության, հայրենադարձության մասին, որպես օրինակ ներկայացնել հայրենադարձված հայերին, նրանց հաջողությունները Մայր հայրենիքում:

Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Եվգինե Ղարիբյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով:

Շնորհալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Եվգինե Ղարիբյանը ներկայացրեց Բոստոնի հայ համայնքի խնդիրները և հայապահպանությանն ուղղված աշխատանքները: «Ժամանակին Բոստոնում էր ապրում և ստեղծագործում Ամերիկայի հայ մտավորականության մի համաստեղություն: Ցավոք, այժմ այդպես չէ: Վտանգված է հայ դպրոցը, սակայն փորձում ենք հեռու մնալ ուծացումից»,-նշեց տիկին Ղարիբյանը՝ խոստանալով առավել սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ՝ ռադիոյի միջոցով ներկայացնելով նաև նախարարության՝  հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր