• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ջաջուռում հրդեհը մարելիս ջոկի հրամանատարկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել

07.09.2017   14:05

 Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մարելիս թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գրիգոր Ոսկանյանն այրվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանն ասաց, որ նա ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ դաստակի եւ գլխի շրջանում: «Վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում»,-ասաց նա:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր:

Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր