Նոր ծրագիրը մթերողներին կօգնի ժամանակին վճարել գյուղացիներին

Կառավարությունը մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր է իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը վճարել գյուղացիներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ վարկավորման համար արդեն շատ ընկերություններ են դիմել:
«Գործարանների ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն ավելացել է: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Այս դաշտ մենք չենք մտնում, քանի որ դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:
Գյուղնախարարը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մթերողներին օգտվել էժան վարկերից և ժամանակին վճարել գյուղացիներին:
Ըստ նրա, ունենք շուրջ հարյուր վերամշակող ընկերություն, սակայն ծրագրից կարող է օգտվել 20-ը: «Սա պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք ընկերությունների վարկունակությունը գնահատել, իսկ ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է հաջորդ տարի իրականացնել»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ վարկավորման ծրագիրը նախապես քննարկվել է մթերող կազմակերպությունների հետ:
Մթերող ձեռնարկություններին մթերման վարկերը տրամադրվում են 3 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 150 մլն դրամի չափով:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

