• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոն»-ի ներդրումային ծրագիրը ևս հավանության արժանացավ

07.09.2017   10:09

    Կառավարությունը բավարարեց ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը, ինչպես նաև հետաձգեց ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով:
   «ԲԿ-ի նպատակն է վերազինվել ամբողջովին նոր սարքավորումներով, որի համար 4 միլիարդ դրամի ներդրումներ են նախատեսվում, կստեղծվի շուրջ 22  նոր աշխատատեղ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
    Վարչապետ Կարեն Կարապետյանը
 հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ են , թե ՊԵԿ-ի համար երեք տարի հետո ինչքան լրացուցիչ եկամուտներ են ապահովելու ավելացրած արժեքի հարկի հետաձգումների որոշումներով:

      Սուրեն Կարայանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, թե ապահովելու են: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր