• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ճամբարակ քաղաքում պետական միջոցներով հիմնանորոգվում են բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ

07.09.2017   11:28

     Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում պետական բյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար պետբյուջեից հատկացվել է 34 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի վերջերից եւ կավարտվեն հոկտեմբերին: Շինարարությունն իրականացնում է «Նիկ Դավ Գրուպ» ընկերությունը: «Ամբողջությամբ հեռացվելու են տանիքների փայտե մասերը եւ ազբեստյա շիֆերները, որոնք հիմնականում կորցրել են շահագործման հետագա պիտանիությունը, եւ փոխարենը կառուցվելու է ցինկապատ լանջավոր տանիք»,- նշեց քաղաքաշինության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր