«Հյուսիս-հարավ»-ում ևս 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել. նախարար

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի համար մինչ օրս ծախսվել է 150 միլիոն դոլար, շահագործման է հանձնվել 31 կիլոմետր ճանապարհ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի հետ կապված չարաշահումների մասին հարցին: «Այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա: 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն դոլար, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որոնք այժմ կատարվում են Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում», – «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել: Ըստ նախարարի, այդ 11-կիլոմետրանոց հատվածը դեռևս շահագործման հանձնված չէ և չի մտնում վերը նշված 31 կիլոմետրի մեջ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

