• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաեւ գիշերը

07.09.2017   07:50

     ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի  հարակից անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են:

  Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարել ողջ գիշեր: Տեղումշարունակում է աշխատել 19 մարտական հաշվարկ:

     «Հրդեհի օջախին մոտ գտնվող բնակավայրերին որեւէ վտանգ չի սպառնում: Հրդեհի մարման համար կիրառվում են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ` բահեր, խոնավ լաթեր և այլն»,-տեղեկացրին նախարարությունից:

    Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին արդեն երկրորդ օրն է ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռը չի ներգրավվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա:

      Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի հարակից անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր