• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ախուրյանի ջրամբարի մասով ՀՀ ոստիկանությունում նյութեր կնախապատրաստվեն

07.09.2017   13:34

   Ախուրյանի ջրամբարի մասով մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նյութեր կնախապատրաստվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Իմ հանձնարարությամբ բոլոր հրապարակումներն ուղարկվել են բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերը նախապատրաստվում են բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
     Ջրամբարից ոռոգման նպատակով ջրի մեծ ծավալի ջրթողի, ինչպես նաև աղտոտվածության հետևանքով թթվածնային քաղցի պատճառով ջրամբարում մեծ քանակությամբ ձկներ են սատկել: Ջրի մակարդակի շեշտակի իջեցումը ձկների մասսայական ոչնչացման պատճառ է դարձել: Ջրամբարը, որը կառուցվել է 1963 թվականին ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա բացառապես ոռոգման նպատակով կառուցված ջրամբար է: Ջրամբարը տնօրինվում է հավասար պայմաններով՝ Հայաստանի ու Թուրքիայի կողմից՝ 50-50 տարբերակով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր