• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

06.09.2017   12:08

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՎԶԵԲ-ում(Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ  համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արամյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներին և պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկել է Ֆ. Վիկերսին քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասով  ՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերության զարգացման ուղղությամբ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր