• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նկատվում է սուր արտաընդերային վիրուսային հեպատիտի դեպքերի նվազում

06.09.2017   07:47

Սուր արտաընդերային վիրուսային հեպատիտով հիվանդացության նվազում է նկատվել Հայաստանում 2017-ի հունիսին և հուլիսին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիս ամսվա զեկույցի տվյալները: 

Սուր արտաընդերային վիրուսային հեպատիտի ցուցանիշը հուլիսին նվազել է 7 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արձանագրվել է հիվանդացության ընդամենը 1 դեպք: Վարակման հավանական պատճառն անհայտ է:

Իսկ հունիս ամսին սուր արտաընդերային վիրուսային հեպատիտի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.3 անգամ: Արձանագրվել է հիվանդացության 4 դեպք: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզ են դարձել վարակման հավանական պատճառները: Երկու դեպքում վարակը փոխանցվել է մորից երեխաներին՝ ուղղահայաց ճանապարհով, մեկ դեպքում անձը Ռուսաստանում ստացել է տարբեր միջամտություններ՝ ատամնաբուժական, սպասարկման ոլորտի: Իսկ մյուս դեպքում՝ անձը չի նշում ոչ մի միջամտություն վերջին 6 ամսվա ընթացքում: Վարակման հավանական պատճառն անհայտ է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր