• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

06.09.2017   06:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր